Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը չի բացառում Հայաստանի՝ Լուսինը զավթելու հնարավորությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պարզաբանեց, որ Հայաստանը պարտադիր պետք է ստորագրի միջազգային համաձայնագիրը, բայց պարտադիր չի մասնակցել։ Ամեն դեպքում, համաձայնագրով, ըստ նախարարի, ՀՀ-ն պարտավորվում է տիեզերքը խաղաղ օգտագործել, «չզավթել լուսինը»:

Կատակ-հարցին՝ հնարավո՞ր է մի օր լուսինը զավթե՞նք, Վ.Մարտիրոսյանը հումորով պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… լուսին մեկնելու»:

168.am-ի հարցին՝ մի ժամանակ արբանյակ ունենալու ծրագիր կար, հիմա ի՞նչ փուլում է, Վ.Մարտիրոսյանը պատասխանեց, որ համագործակցությունը շարունակվում է «Ռոսկոսմոսի», չինական ու եվրոպական ընկերությունների հետ. «Դա մեծ ծրագիր է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս