Հանրահայտ «Պոժարսկի» կոտլետների լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Հավ – 1 հատ՝ 1500 գ քաշով, կամ 750 գ հավի փափկամիս
2. Սպիտակ հաց – 350 գ
3. Կաթ – 220 մլ
4. Կարագ – 30 գ
5. Հավկիթ – 2 հատ
6. Աղ – 1 թ/գ
7. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
8. Յուղ՝ տապակելու համար – 100 գ
Պատրաստման եղանակը
1. 150 գ սպիտակ հացը թրջել 220 մլ կաթի մեջ:
2. 1.5 կգ հավը առանձնացնել ոսկորներից:
3. Կստացվի մոտ 750 գ փափկամիս: 2 անգամ մսաղացով անցկացնել հավի փափկամիսը և քամած հացը (կաթը չթափել, այն պետք կգա):
4. Ավելացնել 30 գ փափուկ կարագ, 1 թ/գ աղ, 0.5 թ/գ սև պղպեղ, խառնել և թողնել մի կողմում:
5. Պոժարկսի կոտլետները ընդունված է թաթախել մանր կտրատված չոր սպիտակ հացի մեջ: Դրա համար պետք է վերցնել 200 գ չոր հաց և մանր կտրատել:
6. Մնացած կաթի մեջ ավելացնել 2 հավկիթ, 1 պտղունց աղ և խառնել:
7. Սկսել կոտլետները տապակելը: Հաստ հատակ ունեցող թավայի մեջ տաքացնել 100 գ հալեցրած կարագի կեսը:
8. Թաց ձեռքերով ձևավորել կոտլետներ, թաթախել ձվի, հետո մանրացրած հացի մեջ և տապակել 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը: Անհրաժեշտության դեպքում ավելացնել հալեցրած կարագը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը