![](/banners/BeFunky-design.jpg)
«Յուվենթուսն» ուզում է Լեոնարդո Բոնուչիին փոխարինել «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսով
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/sokratis_640x420.jpg)
«Բյանկոներների» ղեկավարությունն անգործ նստած չէ:
«Յուվենթուսը» գտել է «Միլան» տեղափոխված Լեոնարդո Բոնուչիի փոխարինողին: «Ծեր սենյորայի» առաջին տրանսֆերային նպատակը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, բանակցությունները հեշտ չեն լինի, քանի որ «Բորուսիան» չի ցանկանում բաց թողնել 29-ամյա հույնին: Սվեն Բենդերի՝ «Բայեր» տեղափոխվելուց հետո «Բորուսիայի» տրամադրության տակ մնացել են ընդամենը 3 կենտրոնական պաշտպաններ:
Սոկրատիսի համար պայքարում «Յուվենթուսի» հետ մրցակցում են «Չելսին» և «Արսենալը»:
Transfermarkt-ը հույնին գնահատում է 28 մլն եվրո:
«Յուվենթուսը» վաճառեց Բոնուչիին «Միլանին» 42 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը