«Հալլ Սիթին» Լեոնիդ Սլուցկու դեբյուտային խաղում պարտվեց Անգլիայի 3-րդ դիվիզիոնի թիմի
Սկիզբը չստացվեց:
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն իր առաջին խաղն անցկացրեց «Հալլում»: Դեբյուտային խաղում «վագրերը» 1:2 հաշվով պարտվեցին «Օքսֆորդ Յունայթեդին»:
3-րդ դիվիզիոնի թիմի կազմում դուբլ ձևակերպեց հարձակվող Ուես Թոմասը (32-րդ և 25-րդ րոպեներ): Խաղի 75-րդ րոպեին հեղինակության գոլը խփեց Ադամա Դիոմանդեն:
Սլուցկին գլխավորեց «Հալլը» հունիսի սկզբին:
2016-17թթ. մրցաշրջանի արդյունքներով «Հալլ Սիթին» դուրս մնաց ԱՊԼ-ից և օգոստոսին կսկսի ելույթները Չեմպիոնշիփում:
Առաջին տուրում (օգոստոսի 5) Սլուցկու թիմը կխաղա «Ասթոն Վիլլայի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը