Ամին Բասսեմը սկսեց միանձնյա գլխավորել «Սևանա լիճ 2017» մրցաշարի աղյուսակը
Սևանում կայացան «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները:
Տուրի կենտրոնական պարտիայում, որը նաև ամենաերկարն էր, Ամին Բասսեմը 79 քայլում առավելության հասավ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ: Հաղթանակի արդյունքում Ամինը սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթական ավարտ ունեցան ևս երկու հանդիպում. Մանուէլ Պետրոսյանը պարտության մատնեց Սամվել Տեր-Սահակյանին, իսկ Դարիուշ Շվարցը ուժեղ գտնվեց Հովհաննես Գաբուզյանից: 2-րդ տուրում գրանցվեցին առաջին ոչ-ոքի արդյունքները. Տիգրան Հարությունյանը միավորը կիսեց Մարտին Կրավցիվի հետ, իսկ Իգոր Կովալենկո – Թամիր Նաբաթի հանդիպումն անցավ հավասար պայքարում: