«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Լոս Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
«Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում, որը տեղի ունեցավ ամերիկյան Կարսոն քաղաքում, 5:2 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գելեքսիին»:
Արդեն 2-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդը բացեց խաղի հաշիվը, իսկ հետո դուբլ ձևակերպեց: Մարուան Ֆելաինին ամրապնդեց իր թիմի հաջողությունը 26-րդ րոպեին, իսկ ընդմիջումից հետո գոլերի հեղինակ դարձան նաև Հենրիխ Մխիթարյանը և Անտոնի Մարսիալը:
Խաղի վերջում Ջովանի Դոս Սանտոսը 2 գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին», բայց դրանից ավելի «Գելեքսին» ոչինչ անել չկարողացավ:
«Լոս Անջելես Գելեքսի» – « Մանչեսթեր Յունայթեդ» 2:5
0:1 – Ռաշֆորդ, 2, 0:2 – Ռաշֆորդ, 20, 0:3 – Ֆելաինի, 26, 0:4 – Մխիթարյան, 67, 0:5 – Մարսիալ, 72, 1:5 – Դոս Սանտոս, 75, 2:5 – Դոսա Սանտոս, 88:
Պատրաստեց Անի Գաբուզյանը