Բաժիններ՝

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարների հավաքը

Հուլիսի 11-ին Երևանում սկսվեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:

Հավաքին մասնակցում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հավաքը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքների փուլերից:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում են ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:

Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ՝ ըստ նախօրոք հաստատված պլանների և ծրագրերի, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս