Բաժիններ՝

«2016թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 18 764 դեպք». Արթուր Դավթյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդում։ Նա նշեց, որ 2016թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 18 հազար 764 դեպք. «100 հազար բնակչին բաժին է ընկնում 627 դեպք։ Այս ցուցանիշով մեր երկիրն էական դրական պատկեր է ապահովում ԱՊՀ մի շարք երկրների շարքում, որոնք 2 կամ ավելի անգամ բացասական առումով գերազանցում են մեզ։ 2016թ. արձանագրվել է սպանության 66 և սպանության փորձի 36 դեպք։ 100 հազար բնակչին բաժին է ընկնում այդպիսի 3.4 դեպք»։

Գլխավոր դատախազն ընդգծեց՝ վերջին տասը տարվա տվյալները վկայում են, որ տարեցտարի արձանագրվել է գրանցված դեպքերի աճ. «2007թ. արձանագրվել է 8428 հանցագործության դեպք, նախորդ տարի՝ 18 հազար 764։ Այս դինամիկան հիմնականում հանցագործների հաշվառման գործընթացներով է պայմանավորված։ Ըստ այդմ՝ նվազել են հանցագործությունների դեպքերը»։

Ա. Դավթյանի խոսքով՝ վերջին տարիներին էապես նվազել է հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը. «Որպես կանոն՝ լատենտայնություն չունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, մահվան ելքով ավտովթարները, նաև՝ ավազակությունը, արձանագրվել է դեպքերի նվազում՝ 2007թ. համեմատությամբ։ 2007թ. ունեցել ենք սպանության 71 դեպք, 2016-ին՝ 66, մահվան ելքով ավտովթարների 225 դեպք, 2016-ին՝ 175, և այլն։

Իսկ կոռուպցիոն, տնտեսական հանցագործությունների և թմրանյութերի ապօրինի շրջանառության մասով գրանցվել է դեպքերի էական աճ։ 2007թ. արձանագրվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու 26, իսկ 2016թ.՝ 136 դեպք։ Կաշառք ստանալու, կաշառք տալու և միջնորդության 7 դեպք է արձանագրվել 2007թ., իսկ 2016թ.՝ 71 դեպք։ Տնտեսական հանցագործությունների 209 դեպքի դիմաց՝ 2016թ. արձանագրվել է 602 դեպք։ Թրմանյութերի ապօրինի շրջանառության 643 դեպք է արձանագրվել 2007, իսկ 2016թ.՝ 963 դեպք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս