Բաժիններ՝

«Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք` իմ տղեն ինչի չի ծառայել». Սեյրան Սարոյան

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած բարձրաստիճան պաշտոնյաների զավակների շարքում, որի ցուցակը Factor.am-ին տրամադրել է պաշտպանության նախարարությունը, նաև Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի որդին է՝ Զարզանդ Սարոյանը։

Այսօր ԱԺ-ում լրագրողները Ս.Սարոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պատճառով է իր որդին ազատվել ծառայությունից, սակայն հարցը հունից հանեց գեներալին:

«Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը` ասելով, որ իր տղան ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:

Նա հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել և նշելով, որ տրամադրությունն ընկավ:

«Չափ կա, էլի, ամեն ինչին»,- նետեց նա և հեռացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս