Բաժիններ՝

«Ես չեմ ուղարկողը. Ընենց հարց եք տալիս… ե՞ս եմ ուղարկողը». Արկադի Համբարձումյանը՝ որդու ծառայության մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանն (Դերժավայի Արկադի) իր որդու` բանակում չծառայելու հանգամանքը պատճառաբանում է նրա սովորելու հանգամանքով:

«Հիմա սովորում ա, համալսարանում»,- ասաց Համբարձումյանը` վստահեցնելով, թե ինքը կողմ է ծառայությանը և չի միջնորդելու, որ որդուն բանակ չտանեն:

Հարցին, թե առաջնագի՞ծ է ուղարկելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ուղարկողը: Ընենց հարց եք տալիս… ե՞ս եմ ուղարկողը»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տրամադրել, որի համաձայն՝ Արկադի Համբարձումյանի որդին դեռևս չի ծառայել բանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս