«Թատրոնի աշխատակազմն ուռճացված է, կրճատումներն անխուսափելի են». Արմեն Ամիրյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմն ուռճացված է, և կրճատումներն անխուսափելի են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Ըստ նրա` ներկայումս Օպերայում աշխատում է 600 մարդ, որից առայժմ միայն 10-ին է ծանուցում ուղարկվել ազատման մասին: Ա.Ամիրյանի խոսքով` կրճատումների դեմ բողոքողները, որոնք մոտ մեկ ամիս առաջ խափանել էին ներկայացումը, խիստ նկատողություն են ստացել։ Ա.Ամիրյանը նկատեց, որ աշխատակիցներից մեկը նամակով դիմել էր իրենց` ստանձնելով ներկայացման խափանման պատասխանատվությունը: