«Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում». Արմեն Ամիրյան

«Իսկ դուք գիտե՞ք՝ 1 ժամ հետո մեզ հետ ի՞նչ է լինելու: Մենք ներկայացրել ենք հնգամյա ծրագիր կառավարության և մենք պատրաստ ենք իրականացնելու մեր ծրագիրը, ունենք բոլոր ուժերն ու պատկերացումներն այդ ծրագիրն իրականացնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` մեկնաբանելով Կարեն Կարապետյանի վարչապետության շուրջ առկա անորոշությունը:

Ըստ նրա` կառավարությունն իրականացնում է ՀՀԿ ծրագիրը, ՀՀԿ-ն ներկայացել է այն թիմով, որով ներկայացել է, և էական չէ նաև, թե ով կլինի մշակույթի նախարարը:

«Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում և շատ համակարգված աշխատանքի մեջ»,- ասաց Ա.Ամիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս