Բաժիններ՝

«Որևէ մեկին իրավունք չի տրված մեր երկրի հեղինակության հետ խաղալ». Լևոն Մկրտչյանը` Իսրայելի բարձրացրած սկանդալի մասին

«Որևէ մեկին իրավունք չի տրված՝ մեր երկրի հեղինակության հետ խաղալ, խոսքը հատկապես վերաբերում է արտասահմանյան քաղաքացիներին: Շատ խստագույնս, այդ նյութերն ապացուցվելուց հետո, լիցենզիոն և հավատարմագրման գործընթացները պետք է վերանայվեն: Որևէ մեկն իրավունք չունի մեր երկրի ընդհանուր կրթական որակը դնել կասկածի տակ` ընթացիկ, այժմեական խնդիրներ լուծելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով ոչ պետական բուհերի շուրջ վերջերս առաջացած միջազգային սկանդալին, երբ Իսրայելն ահազանգել և կասկածի տակ է դրել բժշկական կրթություն ապահովող հայաստանյան բուհերի կողմից տրված դիպլոմը:

Ըստ նրա` եթե որոշ մասնավոր բուհեր ուսանողների քանակի խնդիր ունեն, կարող են միավորվել, իրենց պոտենցիալն ուժեղացնեն, ոչ թե գնան կեղծիքների ճանապարհով.

«Եթե ապացուցվում է, որ բուհի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, օրենսդրությամբ նախատեսված միջոցներ կան»:

Լ.Մկրտչյանը նշեց, որ, եթե նման բան լինի նաև պետական բուհում, արմատապես կփոխվի աշխատակազմը և լիցենզիոն խնդրի հարց կլինի, բայց պետական բուհերն այդ իմաստով բավականին լուրջ վերահսկողության տակ են:

Այժմ, ըստ նախարարի, ԱԳՆ խողովակով դիմել են և սպասում են, որ իրենց տրամադրվեն ուսանողների և բուհերի անունները, որոնց նկատմամբ խստագույն պատասխանատվություն կկիրառվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս