Բաժիններ՝

Դիեգո Կոստան «Չելսիից» կտեղափոխվի «Ատլետիկո» և չի խաղա մինչև հունվար

28-ամյա ֆուտբոլիստին սպասվում է երկարատև արձակուրդ:

«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը կմիանա «հնդկացիներին» արդեն ամռանը և կմասնակցի թիմի մարզումներին, բայց մադրիդյան ակումբի վրա դրված տրանսֆերային արգելքի պատճառով դաշտ դուրս չի գա մինչև հունվարի 2-ը:

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ատլետիկոն» ի սկզբանե ցանկացել է Կոստային վարձակալության հիմունքներով տալ Չինաստանի կամ Բրազիլիայի ակումբներից մեկին, որտեղ մրցաշրջանն ավարտվում է նոյեմբեր-դեկտեմբերին, բայց հետո հրաժարվել է այդ մտքից:

Ավելի վաղ Դիեգոն հաղորդել էր, որ Անտոնիո Կոնտեն իր վրա այլևս հույս չի դնում:

Դիեգո Կոստան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 134 խաղ և դարձել է 64 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս