Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել «Օքսֆորդ Յունայթեդը»
«Չելսիի» նախկին կիսապաշտպանը պատրաստ է սկսել մարզչական կարիերան:
«Օքսֆորդ Յունայթեդը» ակումբ է, որը հանդես է գալիս Անգլիայի 3-րդ դիվիզիոնում: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 39-ամյա կիսապաշտպան արդեն բանակցություններ վարել է ակումբի ղեկավարության հետ:
Լեմպարդն ավարտեց խաղային կարիերան այս տարվա փետրվարին: «Չելսիի» կազմում նա 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, 4 անգամ՝ Երկրի գավաթը և 1 անգամ Չեմպիոնների լիգան: Անգլիայի հավաքականի կազմում Լեմպարդն անցկացրել է 106 խաղ և դարձել է 29 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը