Բաժիններ՝

Ջոն Թերրին համաձայնվել է տեղափոխվել «Ասթոն Վիլլա» և կստորագրի մեկամյա պայմանագիր

Ինչպես գրում է ESPN FC-ն, պաշտպան Ջոն Թերրին համաձայնվել է տեղափոխվել «Ասթոն Վիլլա»: 36-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին տեղեկացրել է մյուս ակումբներին, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերել իր նկատմամբ:

Հաղորդվում է, որ Թերրին «Ասթոն Վիլլայի» հետ կստորագրի 1 տարվա պայմանագիր: Անգլիացու տեղափոխությունը վերջնականապես պետք է ձևակերպվի առաջիկա օրերի ընթացքում:

2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո Ջոն Թերրին հեռացավ «Չելսիից»: Անգլիացու դեբյուտը լոնդոնցիների կազմում տեղի է ունեցել 1998թ. հոկտեմբերի 28-ին: Նա ակումբի կազմում անցկացրել է 713 խաղ, որոնցում դարձել է 66 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31