«Լավրովը չի հայտարարել, որ դա ամբողջությամբ հակառուսական նախաձեռնություն է». Շավարշ Քոչարյան
«Ուշադրություն դարձրեք` նա չի հայտարարել, որ դա ամբողջությամբ հակառուսական նախաձեռնություն է: Ավելին` նա ասել է, որ դա շատ օգտակար գործիք է, բայց միտում կա որոշ խաղացողների կողմից դա հակառուսական դարձնելու: Դրանք տարբեր բաներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան:
Թե ո՞ւմ է ուղղված այս հայտարարությունը, Շ.Քոչարյանը հրաժարվեց գնահատական տալ` նշելով, որ Լավրովը գիտի, թե ում է ի նկատի ունեցել:
Հարցին` Լավրովի հայտարարությունն առնչվո՞ւմ է ԵՄ-ՀՀ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Շ.Քոչարյանը պատասխանեց. «Կա նախաստորագրված համաձայնագիր, և արդեն ստորագրելուց հետո կարող եմ անդրադառնալ այդ հարցերին»: