Բաժիններ՝

Ավստրիայի պաշտպանության նախարարը մտահոգված է Բալկանների «դանդաղ իսլամացումից»

Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» է ընթանում։

«Բալկաններում մենք դանդաղ իսլամացում ենք տեսնում»,- ասել է Դոսկոցիլը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:

«ԵՄ-ն կորցնում է իր կշիռը Բալկաններում: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը, ուժեղացնում են իրենց ազդեցությունը»,-նշել է նա՝ «լուրջ անհանգստություն» հայտնելով իրադարձությունների նման զարգացման առնչությամբ:

Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է իր ազդեցությունն ուժեղացնել Կոսովոյում, Ալբանիայում եւ Սերբիայում:

«Իմ տեսակետից, նման զարգացումների պատճառով, անընդունելի կլիներ, եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջիկայում էլ ավելի շատ զորք տեղաբաշխեր Բալկաններում»,-ասել է նա, հավելելով, որ նման գերակշռությունը եվրոպացիների շահերին չի համապատասխանում:

«Գերմանիան եւ մյուս երկրները, գործելով Բալկաններում, չպետք է թույլ տան, որ ինչ-որ բան խանգարի ուժերի հավասարակշռությանը եւ ժողովրդավարության հաստատմանը տարածաշրջանում»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս