e-draft.am հարթակի միջոցով քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն կմասնակցի կառավարության նախագծերի քննարկմանը
«2017թ. հունվարին ներդրվել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք` e-draft.am հարթակը, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանն ակտիվորեն մասնակցել նախագծերի քննարկմանը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Սակայն, ըստ նրա, ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի պատշաճ կերպով տվյալ հարթակում տեղադրելու և ստացված առաջարկությունների ամփոփումը կառավարությունը ներկայացնելու պահանջը:
Կ.Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել նախագծերը կայքում տեղադրելուն և առաջարկները կառավարություն ներկայացնելու պահանջին, նաև հանձնարարեց լուսաբանել ու հանրությանը տեղեկացնել կայքի հնարավորությունների մասին: