Բաժիններ՝

Զովացուցիչ ըմպելիք՝ սուրճի սիրահարների համար

Սուրճի ոչ մի սիրահար չի կարող իր օրը պատկերացնել առանց սուրճի մի քանի գավաթների: Բայց ամռան տապին պետք է գտնել սուրճի այլընտրանքային տարբերակ, որպեսզի այն հոգեպես ջերմացնի, իսկ ֆիզիկապես՝ զովացնի:

Զովացուցիչ ըմպելիք «Բանանով սուրճ»

Բաղադրիչներ

1. Սուրճ (թունդ) – 350 մլ
2. Պաղպաղակ – 100 գ
3. Բանան – 1 հատ
4. Դարչին – 1 պտղունց
5. Քերած շոկոլադ

Պատրաստման եղանակը

1. Եփել սուրճը, մի փոքր սառեցնել, ինչից հետո ավելացնել պաղպաղակը:

2. Բանանը վերածել խյուսի, ավելացնել պաղպաղակով սուրճի մեջ, բլենդերով հարել:

3. Բաժակի մեջ լցնել մանրացված սառույց, այնուհետև ավելացնել ըմպելիքը:

4. Զարդարել դարչինով և քերած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս