Բաժիններ՝

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրենն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրեն Զավեն Խանջյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Երեքշաբթի, 6 Յունիս 2017­-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց, ընկերակցութեամբ իր տիկնոջ, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն՝ Զաւէն Խանճեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու ընդհանրապէս Հայաստան­Սփիւռք գործակցութեան ու յատկապէս Սուրիոյ հայութեան վերականգնումին առնչուած ծրագիրներուն։ Յայտնենք, որ Զաւէն Խանճեան, որպէս նախկին ատենապետ Քալիֆորնիոյ Սուրիոյ Օժանդակութեան Միացեալ Մարմնին, քաջատեղեակ է Սուրիոյ հայութեան կատարուած օժանդակութեան աշխատանքներուն։ Այս առիթով Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց Սուրիոյ հայութեան աջակցութիւնը, որպէսզի ան կարենայ հանգրուանային կերպով լծուիլ վերականգնումի գործընթացքին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930