Հայաստանի հավաքականի կազմում կան փոփոխություններ
Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկօրյա հանգիստ էր տրամադրել ֆուտբոլիստներին:
Այսօր ազգային հավաքականը վերսկսեց մարզական հավաքը Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Առայժմ հավաքականի ճամբարում է գտնվում վնասվածք ստացած Էդգար Մալաքյանը, ում մասնակցությունը Չեռնոգորիայի հետ հանդիպմանը դեռ հարցականի տակ է: Հավաքականին է միացել նաև Կամո Հովհաննիսյանը, իսկ Արմեն Համբարձումյանը, ով փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը, լքել է հավաքականի ճամբարը:
Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվում են 21 ֆուտբոլիստներ:
Սիրարփի Աղաբաբյան



