Բաժիններ՝

NASA-ն պատրաստվում է տիեզերանավ ուղարկել դեպի Արեգակ

2018 թվականի ամռանը NASA-ն ծրագրում է տիեզերանավ ուղարկել դեպի Արեգակ: Աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի պատվին Solar Probe Plus տիեզերանավը վերանվանվել է Parker Solar Probe:

«Solar Probe Plus (SPP) տիեզերանավի թռիչքը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ամռանը»,- ասվում է NASA-ի տարածած հաղորդագրությունում: 

Այս առաքելությունը NASA-ն համարում է մարդկության առաջին «աստղային» առաքելությունը: «Ճամփորդության» ընթացքում տիեզերանավը պետք է ուսումնասիրի աստղի արտաքին մթնոլորտի այն հատվածները, որոնք երբեք չեն ուսումնասիրվել, ինչի արդյունքում աստղերի կյանքի մասին ֆիզիկայի վաղեմի հարցերի պատասխանները, հնարավոր է, գտնվեն:

«Արեգակնային կայանը տիեզերական այնպիսի տարածք կհասնի, որը նախկինում չի հետազոտվել: Դա շատ հետաքրքիր է և մենք ցանկանում ենք Արեգակնային քամու ավելի մանրամասն չափումներ կատարել: Վստահ եմ, որ որոշ անակնկալներ կլինեն»,- ասել է Յուջին Փարքերը, ով առաջին գիտնականն է, ում պատվին NASA-ն տիեզերանավ է անվանակոչում կենդանության օրոք: 

Նախատեսվում է, որ 2018թ. նոյեմբերին Solar Probe Plus-ը կգտնվի Արեգակից 6.4 մլն կմ հեռավորության վրա, ինչն ութ անգամ ավելի մոտ է, քան նախկինում ցանկացած այլ տիեզերանավ մոտեցել է Արեգակին: Մինչև 2025 թվականը SPP-ն 24 պտույտ պետք է կատարի Արեգակի շուրջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս