Բաժիններ՝

«Դրանով ո՞ւմ ջրաղացին ենք փորձում ջուր լցնել». Գառնիկ Իսագուլյանը՝ Բակո Սահակյանի վերաբերյալ արված հրապարակումների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, ըստ որոնց՝ Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը, և նշեց, որ չի կարելի նման բան գրել՝ այն պարագայում, երբ Արցախում լուծվում են բազում խնդիրներ։

«Արցախ աշխարհի ղեկավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դա։ Երևի այդ լրատվամիջոցները հույս ունեն, թե պետք է իրենց դատի տանք, որ հետո դա շահարկեն՝ ասելով, թե խոսքի ազատության իրավունքն է խախտվում։ Բայց խնդրում եմ՝ նման հարցերի նկատմամբ շատ ուշադիր լինել. դրանով ո՞ւմ ջրաղացին ենք փորձում ջուր լցնել։ Լավ կլինի, որ նման լուրերի վերաբերյալ ճշտումներ արվեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս