Միհրան Պողոսյանը 41-ամյակն է նշել․ բակում սաքսոֆոն են նվագել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, մայիսի 29-ին նեղ շրջանակով նշել է 41-ամյակը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ առանձնակի շքեղություններ չեն եղել, խնջույքն էլ եղել է ոչ թե ռեստորանում, այլ՝ տանը: Ճիշտ է՝ առանձնատունը ձևավորված է եղել լույսերով, բայց շատրվաններ, հրավառություն, երգիչներ չեն եղել, բակում սաքսոֆոն են նվագել։ Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպի» սեփականատերն է, 2008թ.-ից՝ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը։ ԴԱՀԿ նախկին պետի պաշտոնը լքել է օֆշորային սկանդալի պատճառով, իսկ որոշ ժամանակ անց ամեն բան մոռացվեց, և նրան կրկին խաղի մեջ մտցրին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս