Բաժիններ՝

Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից մայիսի 30­-ին հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:

Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ զինծառայողի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

«Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Դեռևս հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան»,-նշեց Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ զինվորի վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի նրա տեղափոխման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031