 
                        Պենտագոնը նոր հետախուզական ստորաբաժանում է ստեղծում Եվրոպայում
 
                                    Պենտագոնն աշխատում է «հետախուզության տեխօժանդակության ծառայության» ստեղծման վրա, որը կգործի Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում: Այս մասին հայտնել է RTն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետգնումների պորտալում զետեղված պարտավորագիրը: Փաստաթղթի համաձայն՝ հունիսին խմբին կես տարով կուղարկեն Եվրոպա:
Ստորաբաժանումը կտեղաբաշխեն Գերմանիայում, Իտալիայում եւ Կոսովոյում: Ըստ որում հայտամրցույթում նշված է, որ ծառայության պատասխանատվության գոտին կտարածվի նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Մերձբալթիկայի երկրների վրա:
Նոր ծառայության խնդիրների մեջ կմտնեն հետախուզական տվյալների վերլուծությունը, հետախուզական գործողությունների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաեւ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ օժանդակումը: Ամբողջ ստացված տեղեկատվությունը ստորաբաժանումը կուղարկի անմիջականորեն Պենտագոնի ղեկավարությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        