Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկը»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Armsport.am-ի տեղեկություններով, Երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է՝ փոխվի նաև ակումբի անվանումը:
Հիշեցնենք՝ «Փյունիկ»-ի՝ արդեն նախկին նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը, և ևս 9 անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: