«Սթոք Սիթին» պատրաստ է Ուեյն Ռունիի համար վճարել 52 մլն եվրո
«Սթոքը» կօգտվի հիմնական հովանավորի օգնությունից: «Սթոք Սիթին» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին՝ օգտվելով Bet365 բուքմեյքերական գրասենյակի աջակցությունից, որը հանդիսանում է ակումբի հիմնական հովանավորը: «Սթոքը» պատրաստվում է գնել 31-ամյա հարձակվողին 52 մլն եվրոյով:
Ավելի վաղ Ռունին հայտարարել էր, որ չի հագնի այլ անգլիական մարզաշապիկ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից» և «Էվերթոնից»: Ինչպես կարծում է The Mirror-ը, Ուեյնին վերահամոզելու համար «Սթոքը» ստիպված կլինի առաջարկել նրան 17 մլն եվրոյից ոչ պակաս աշխատավարձ:
Ռունին ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Հարձակվողը վաստակում է շաբաթական 343 հազար եվրո: Ուեյնի պայմանագիրը մանկունյանցիների հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Transfermarkt-ն անգլիացուն գնահատում է 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը