Բաժիններ՝

Ոստիկանությունը 15-րդ կասկածյալին Է ձերբակալել Մանչեսթրի պայթյունի գործով

Բրիտանական իրավապահ մարմինները 19-ամյա մի երիտասարդի են ձերբակալել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդվում է Մանչեսթրի ոստիկանության Twitter-օգտահաշվում:

«Ոստիկանության աշխատակիցները մայիսի 28-ի երեկոյան խուզարկություններ կատարելով Գորթոնի և Ռաշեմի շրջաններում, 19-ամյա երիտասարդի են ձերբակելել Գորթոնում ահաբեկչության մասին օրենքի խախտման կասկածանքով: Խուզարկություններն ու ձերբակալոթյունը կատարվել են «Մանչեսթր Արենա»-ում իրականացված ահաբեկչության կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննության ընթացքում ձերբակալված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 15-ի: Նրանցից երկուսն ազատ են արձակվել առանց նրանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու, 13-ը գտնվում են կալանքի տակ:

Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, տուժել է շուրջ 120 հոգի, նրանցից 59-ը տեղափոխվել են բուժհիմնարկներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս