 
                        Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հղի է. ԶԼՄ-ներ
 
                                    Անցյալ տարվա նոյեմբերին, Կրիշտիանու Ռոնալդուին առաջին անգամ նկատեցին իր նոր սիրեցյալի, 21-ամյա իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Սկզբում նրանք թաքցնում էին իրենց հարաբերությունները, բայց հունվարի սկզբին տեղի ունեցավ զույգի առաջին պաշտոնական հանդիպումը. Ջորջինան ուղեկցում էր հայտնի ֆուտբոլիստին The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
Իսկ երեկ Կրիշտիանուն Instagram-ի իր էջում ընկերուհու հետ լուսանկար է տեղադրել, ինչից հետո երկրպագուները ենթադրել են, որ Ջորջինան հղի է: Լուսանկարում Ռոնալդուն նրբորեն գրկել է սիրեցյալին, իսկ շնորհիվ մոդելի ընդգծող զգեստի թվում է, որ նա, իրոք, հղի է: Սակայն, Ռոնալդուն ինքը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
https://www.instagram.com/p/BUhvaQulaPd/
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        