Եգիպտոսի նախագահն Ազգային խորհրդի նիստ Է գումարում քրիստոնյաների վրա հարձակումից հետո
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Անվտանգության ազգային խորհրդի արտահերթ նիստ է գումարում՝ երկրի հարավում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա կատարված հարձակման կապակցությամբ:
Այդ մասին հայտնել է «Յոում7» նորությունների պորտալը: Մայիսի 26-ի առավոտյան անհայտ անձինք երկու ավտոմեքենաներից ինքնաձիգներով գնդակոծել են ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսը: Հարձակումը տեղի է ունեցել Եգիպտոսի հարավի էլ Մինյայի նահանգի էլ Ադավա բնակավայրից արեւմուտք՝ Սուրբ Սամուիլի վանքի շրջանում:
Քրիստոնյաները վանք էին մեկնել Բենի Սուեյֆից: Ենթադրաբար, ավտոբուսով շարասյանը կարող էին հետեւել նաեւ մեկ միկրոավտոբուս եւ մեկ ջիպ՝ բաց բեռնախցիկով, որտեղ նույնպես կարող էին գտնվել մարդիկ:
Ավտոբուսներում կարող էին լինել բազմաթիվ երեխաներ: Վերջին տվյալներով՝ զոհվելէ 26 մարդ, վիրավորվել եւս 23-ը: Ղպտի ներկայացուցիչները հայտնում են 35 զոհվածների մասին: Եգիպտոսի անվտանգության ուժերն ստուգում են հարձակման շրջանը, վանքի մատույցները շրջափակված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: