Բաժիններ՝

Տուսկը հաճելիորեն զարմացած է Brexit­-ի շուրջը Թրամփի մեկնաբանություններից

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացել է Brexit­-ի շուրջն ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի արած մեկնաբանություններից, այն բանից, որ նա համամիտ է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միջադեպ է, այլ ոչ թե միտում։

«Ես հաճելիորեն զարմացա Brexit­-ի շուրջը նախագահ Թրամփի մեկնաբանություններից: Մեզ երկուսիս համար էլ պարզ էր, որ ԵՄ-­ն 27 պետությունների կազմով Brexit-­ից հետո ավելի միասնական է, քան նախքան Brexit­-ը, նրա կարծիքը նույնն էր: Ես փորձեցի նրան համոզել, եւ ես խորապես հավատում եմ դրան, որ Brexit­-ը շատ կարեւոր է եւ ողբերգական, բայց իրենից միջադեպ է ներկայացնում, այլ ոչ թե միտում: Եվ նախագահ Թրամփը համաձայնվեց»,­-Տաորմինայում լրագրողներին ասել է Տուսկը:

Նրա ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները: Նախընտրական արշավի ընթացքում եւ պաշտոնն ստանձնելուց հետո նախագահ Թրամփը հայտարարություններ էր անում Brexit-­ի օգտին եւ նույնսկ այն «հիանալի բան» էր համարում Մեծ Բրիտանիայի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս