Բաժիններ՝

Եգիպտոսում առնվազն 24 մարդ է զոհվել քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետևանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 25­-ը վերքեր են ստացել Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Միջադեպը տեղի է ունեցել էլ Մինիայի նահանգի արեմուտքում գտնվող էլ Ադվա քաղաքի մոտ՝ Վերին Եգիպտոս տանող անապատային ճանապարհի տեղամասում: Ըստ առկա տվյալների, քրիստոնյաները Բենի Սուեյֆ նահանգից ուղեւորվել էին Սուրբ Սամուիլի վանք: Ընդամենը ավտոբուսում եղել են 50­-ից ավելի ուխտագնացներ:

Ստացվող տեղեկությունների համաձայն, հանցագործներն ավտոբուսը գնդակոծել են երկու արտաճանապարհայիններից: Նշվումէ, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 10 մարդ:

Ոստիկանությունը հանցագործների հայտնաբերման գործողություն է իրականացնում, միջադեպի գոտին շրջապատված է ՆԳ նախարարության հատուկ նշանակության ուժերի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս