Բաժիններ՝

Տաորմինայում մեկնարկել է G7-­ի թվով 43-­րդ գագաթնաժողովը

Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-­րդ գագաթնաժողովը: Մոլորակի առավել զարգացած յոթ արդյունաբերական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-­ի, Ֆրանսիայի եւ

Ճապոնիայի ղեկավարների հանդիպումն ավանդաբար բացվելէ հանդիսավոր պայմաններում ընդհանուր լուսանկարմամբ՝ Տաորմինա քաղաքի մ.թ.ա. 3-­րդ դարի հունական թատրոնի անտիկ սյունաշարերի ֆոնին։

Մայիսի 26-­ին պլանավորված լիագումար նստաշրջանները նվիրված կլինեն քաղաքականության եւ անվտանգության հիմնախնդիրներին: Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո գագաթնաժողովի օրակարգում առաջին պլան է մղվել ահաբեկչության դեմ պայքարի թեման եւ, ինչպես նախօրյակին հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, ամփոփիչ հռչակագրում պլանավորվում է առանձին
հատուկ հայտարարություն ներառել ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու միջոցառումների խստացման վերաբերյալ:

Ջենտիլոնին նաեւ ասել է, որ «քննարկումները դյուրին չեն լինելու»: Ինչպես նշում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել տարակարծություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ազատ ապրանքափոխանակությունը եւ կլիմայական փոփոխությունները, որոնց շուրջ, ինչպես հայտնի է, ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «յոթնյակի» նորեկը, համամիտ չէ գործընկերների մոտեցումներին»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս