ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նախարարների խորհուրդն ընդունել է 2018 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը, որը ներառում է համատեղ գործունեության տարբեր ձեւեր՝ հրամանատարաշտաբային վարժանքներ,
ուսումնամեթոդական հավաքներ, ռազմականպրոֆեսիոնալ վարպետության մրցումներ, ուսումնական օլիմպիադաներ եւ այլ միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցերին եւ քննարկել է զինված ուժերի համար ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական հայեցակարգի կատարման ընթացքը:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը նվիրված էր նրա հիմնադրման 25-ամյակին, մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Ղրղզստանի գլխավոր շտաբի պետը եւ Թուրքմենստանի ռազմական կցորդը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: