Նաթանյահուն աշխատանքի է վերադարձել վիրահատությունից հետո
Բժիշկները փշրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միզապարկի քարը, նա անզգայացմամբ տարած բուժընթացից հետո վերադարձել է «լիարժեք գործունեության»: Այդ մասին հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բուժման ընթացքում Նաթանյահուն իր պարտականությունները փոխանցել էր բնապահպանության ռուսախոս նախարար Զեեւ Էլկինին:
«Նաթանյահուն երեկ երեկոյան Երուսաղեմի «Խադասա Էյն Քերեմ» բժշկական կենտրոնում հաջողությամբ է տարել միզապարկի քարի փշրման բուժընթացը: Անզգայացումից դուրս գալուց հետո վարչապետը վերադարձել է բնականոն
գործունեության»,-ասված է մամուլի տեղկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: