Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Այդպիսով՝ Վրաստանը դարձել է դաշինքի անդամ չհանդիսացող թվով հինգերորդ երկիրը, որը նման միջոցառում է ընդունում:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքին մասնակցում են շուրջ 600 հյուրեր: Առաջին օրը տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի մշտական կոմիտեի համատեղ նիստը:
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքի երկրորդ եւ երրորդ օրերին պլանավորված են պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների, անվտանգության ու քաղաքականության կոմիտեների նիստերը:
Ինչպես նշում է Sputnik-ը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը նշանակված է մայիսի 29-ին: Միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաեւ որպես հատուկ հյուրեր հրավիրված ՆԱՏՕի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը:
Լիագումար նստաշրջանի ավարտին պլանավորվում է հռչակագիր ընդունել հաջակցություն Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման: Վրաստանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցիացված անդամ է դարձել 1999 թվականի մայիսին: