Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակը Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում: Նա վառել է Հավերժական կրակը Հիշատակի սրահում, իսկ այնուհետեւ տիկնոջ՝ Մելանյայի հետ ծաղկեպսակ դրել մահվան նացիստական ճամբարներում զոհվածների թաղման խորհրդանշական վայրում։
Յադ Վաշեմ համալիր այցելելիս ԱՄՆ-ի նախագահին ուղեկցել են նաեւ նրա դուստրը՝ Իվանկան՝ ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ տիկնոջ՝ Սառայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։