Գրոհայինները գնդակոծել են Դամակոսը, Դեյր-էզ-Զորը և Դերաան
Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Դեյր-էզ-Զոր ու Դերաա քաղաքների ուղղությամբ. կան զոհեր: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է սիրիական մալուխային հեռուսատեսությունը:
Դեյ-էզ-Զորում Իսլամական պետության ահաբեկիչներն արձակել են ականանետեր Ալ-Ջուա և Հարաբեշ շրջանների ուղղությամբ: Մեկ մարդ զոհվել է, 18-ը ստացել մարմնական վնասավածքներ:
Դամասկոսում ահաբեկիչները հրթիռային կայանքից գնդակոծել են Ալ-Մարզաա շրջանը: Վնասվածք է ստացել երեք մարդ:
Դերաա քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել մի շարք բնակելի տարածքների վրա: Վիրավորվել է երկու կին և երեխա, հասցվել է նյութական վնաս: