Բաժիններ՝

Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Վրաստանը եւ Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն պաշտպանության բնագավառում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը մայիսի 22­-ին պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

Պաշտպանության նախարարությունում նա արդեն հանդիպում է ունեցել իր վրացի պաշտոնակից Լեւան Իզորիայի հետ։

«Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք պաշտպանության բնագավառում: Վրաստանի պաշտպանության նախարարը դա նշեց: Ես ողջունում եւ պաշտպանում եմ այդ բոլոր նախաձեռնությունները: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կզարգանա ավելի արագ»,-­ասել է Հասանովը՝ ելույթ ունենալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Իզորիան նշել է, որ երկու երկրներին կապում է ռազմավարական գործընկերությունը եւ կարեւոր է, որ այդ հարաբերություններն ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմանը: Կողմերը նաեւ քննարկել են զորավարժությունները, որոնց պարբերաբար միասին մասնակցում են վրացի եւ ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաեւ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: Մայիսի 23­-ին Հասանովը եւ Իզորիան կուղեւորվեն Բաթում:

Նրանց կմիանա նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հերթական նիստը կանցկացնեն եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս