ՌԴ-ն և Թուրքիան հայտարարություն են ստորագրել առևտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Untitled-1-116.jpg)
Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը: Արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:
Մեդվեդեւը մայիսի 22-ին մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի
ծառայությունը, Ստամբուլ այցի շրջանակներում պետք էԷ կայանան նաեւ Ռուսաստանի վարչապետի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։