ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն կմատակարարի
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է: Այս մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները` Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համապատասխան պայմանագրերին համապատասխան: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է` ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը: