Էվերեստում երեք ալպինիստներ են զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Mt._Everest_Credit_wiki_Commons.jpg)
Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է: Ինչպես հաղոդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, մարզիկների մահը հաստատվել Է սոսկ այն բանից հետո, երբ տեղի եղանակը փրկարար խմբերին թույլ է տվել ժամանել արտակարգ պատահարի վայր։
Նշվում է, որ զոհվածներն ԱՄՆ-ի, Սլովակիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ էին: Ամերիկացին՝ դոկտոր Ռոլանդ Իարվուդն Ալաբամայից, մոլորակի ամենաբարձր լեռն արդեն նվաճել էր 2015 թվականին, այն ժամանակ նրան հաջողվել էր ողջ մնալ ձնահյուսից հետո:
Նաեւ հայտնի է դարձել, որ Էվերեստի հատվածներից մեկը՝ «Հիլարիի աստիճան» անվամբ, փլվել է 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով:
Էվերեստի նվաճման ամբողջ պատմության ընթացքում նրա լանջերին ավելի քան 250 մարդ է զոհվել: