Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22­-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»­ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին:

Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-­ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման թեման հայտնի չէ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան է այցելել այս տարվա մարտին:

Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 452 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս