Բաժիններ՝

Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ են փողոցներ դուրս եկել նախագահի պաշտոնաթողության պահանջով. Globo

Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21­-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-­ում: Ինչպես հայտնել է Globo հեռուստաալիքը, բողոքի ակցիաներին մասնակցել են հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ:

Ամենաբազմամարդ հանրահավաքը կայացել է Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլուում: Կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ շուրջ 20 հազար մարդ էր դուրս եկել Պաուլիստի պողոտա՝ այդ գերքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը: Ցուցարարներից շատերը պլակատներ էին պարզել նախագահի ուղղակի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջով:

Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ:

Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս