Վթար՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում. 3 մեքենա իրար են բախվել
Մայիսի 21-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 87 OC 888 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), «Opel» մակնիշի 34 MF 997 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Հ.) և «Toyota Corolla» մակնիշի 030 II 01 պետհամարանիշի ավտոմեքենաները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: