Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալել են 3 միլիոն ռուբլի հափշտակած դայակին

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է դայակի, ով կասկածվում է երեք միլիոն ռուբլի գողանալու մեջ: ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտարարել է, որ կասկածյալը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել է որպես դայակ մոսկովյան ընտանիքներից մեկում: «Օգտվելով տանտերերի վստահությունից՝ կինը բնակարանից գողացել է դրամական միջոցները՝ երեք միլիոնի չափով և դիմել փախուստի»,­նշել է Վոլկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-­ը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 4-­րդ մասի 158 հոդվածով՝ գողություն: Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը 30-­ամյա միջինասիացի է, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս