Ադրբեջանը երկարաձգելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագիրը
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Ադրբեջանի Էներգետիայի նախարար Նաթիգ Ալիևը այդ օրերին հանդիպելու է OPECի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի և մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար ալՄարզուքի հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրի երկարաձգման հարցը: Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով:
2017թ.ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8ը` կոնդենսատ:
Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ: Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով: Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել