Ամբողջ աշխարհն ախտահարած WannaCry շորթիչ վիրուսին հաղթելու միջոց են գտել
Ֆրանսիայի Quarkslab ընկերության մասնագետ Ադրիեն Գինեն գտել է WannaCry շորթիչ վիրուսի կողմից ախտահարված տվյալները վերծանելու միջոցը: Այս մասին նա հայտնել է GitHub-ում հրապարակված հրահանգում:
Գինեն բագ է հայտնաբերել Windows XP համակարգում, որի գոյության մասին, դատելով ըստ ամենայնի, WannaCry-ի ստեղծողները նույնիսկ չեն կռահել: Նրա խոսքով՝ սխալը թույլ է տալիս համակարգչի հիշողությունից հանել RSA հատուկ բանալին, որն անհրաժեշտ է ախտահարված տվյալների վերծանման համար:
Մասնագետը նշում է, որ իր մեթոդը, որն ստացել է Wannakey անվանումը, գործում է սոսկ Windows XP-ի հետ: Գինեն ինքն արդեն հասցրել է վերծանել ֆայլերը մի քանի վարակված համակարգիչներում: